среда, 10 мая 2017 г.

ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից

Բերանի տհաճ հոտ: Ծանո՞թ զգացում է: Ինչպե՞ս խուսափել դրանից, երբ ատամները լվանալու կարիք կամ հնարավորություն չկա: Նաև ինչպե՞ս պահել մեզ այդ ժամանակ, որպեսզի խուսափենք տհաճություններից:




Նախ խոսե՛նք բերանի հոտի առաջացման մի քանի պատճառների մասին:

Բերանի խոռոչը հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա, որոնց զարգացման հետևանքով առաջանում է տհաճ հոտ:
Համընդհանուր սխալ պատկերացում կա, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ մեծամասնությունը առաջանում է հենց ատամների և կեղտոտ լեզվի հետևանքով:
Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով նաև լեզվի ողջ մակերեսը:
Շատ դեպքերում մարդը ինքը չի կարող որոշել իր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ, որովհետև սովորում է սեփական հոտերին: Դրանից բացի, շատ դեպքերում տհաճ հոտը չի հայտնվում, քանի դեռ մենք չենք սկսել խոսել: Բանը նրանում է, որ հոտը ծնվում է լեզվի արմատի մոտ և առաջ է մղվում միայն այն ժամանակ, երբ մենք սկսում ենք խոսել:
Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից: Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի մանրակրկիտ:

Շատ հաճախ մարդիկ միայն ատամներն են լվանում խոզանակով, բայց կա նաև հիգիենայի ևս երկու ձև՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:

Լեզվի մաքրումը նպաստում է բերանի հոտի պակասեցմանը
Հոտն առաջանում է նաև լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես փաստում են ատամնաբույժները, կարող է լինել ըմպանի, շնչափողի, բրոնխների, կերակրափողի, ստամոքսի, նշիկների խրոնիկական բորբոքումների, ըմպանաբորբի, ձայնալարերի բորբոքումների և այլն: Եթե բոլոր կանոնները պահպանում եք, բայց տհաճ հոտը դեռ առկա է, ապա պետք է անպայման այցելեք ատամնաբույժի:

Նաև սննդաբանները փաստում են այն մասին, երբ որ մարդը շատ երկար չի ծամում սնունդը, այն հանգեցնում է բերանի խոռոչի մեխանիկական ոչ բավարար մաքրմանը:

Քանի որ երկար ծամելով «ինչպես ընդունված է քանի ատամ ունես այդքան էլ պետք է ծամես» 32 անգամ ինչպես ընդունված է, խոսքը գնում է առողջ և պահպանված ատամնաշարի մասին: Բերանի խոռոչում կատարվում է սննդի մեխանիկական և քիմիական մշակում։ Քիմիական մշակում կատարվում է թքի միջոցով, իսկ մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։ Իսկ քիչ ծամված սնունդի հետևանքով, միջատամնային տարածություններում, լեզվի և լնդերի վրա նստվածք է կուտակվում, որը և դառնում է տհաճ հոտի պատճառ:

Մնացած բոլոր դեքերում թարմ շնչառության հարցը մեր իսկ  ձեռքերում է: Դրա համար կիրառեք ատամնամածուկներ, որոնց բաղադրության  մեջ հոտը վերացնող դեղաբույսեր կան:

Հոտը քողարկվում է նաև բանջարեղեն և մրգեր օգտագործելիս: Դրանցից են՝ խնձորը, տանձը, գազարը, որոնք առողջացնում են լնդերն ու թարմացնում բերանի խոռոչը: Իսկ ցիտրուսներում ատամների բակտերիալ նստվածքի աճը խոչընդոտող նյութ է պարունակվում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում լնդերի վրա:
Ցիտրուսները մաքրում են բերանի տհաճ հոտը

Իսկ հիմա խոսենք մի քանի էթիկետի կանոնների մասին, որոնք պետք է իմանալ զրուցելիս:

Գոյություն ունի անձնական տարածք հասկացողություն: Այն շատ հեշտ է որոշվում, պարզապես պետք է ձեռքը բացել դեպի առաջ, և հաշվել թե քանի սմ է կազմում, հասուն մարդու անձնական  տարածքը կազմում է  50-60սմ, այս թիվը փոփոխական է, քանի որ յուրաքանչյուր մարդու անձնական տարածքը իր ձեռքի երկարության չափն է:
Եթե այդ տարածքը պահպանվի, հնարավոր է 80-90 տոկոսով խուսափել տհաճություններից, քանի որ խոսկցության ժամանակ տարածվող հոտը, օդի միջոցով միայն տարածվում է մինչև անձնական տարածքի կեսը՝ 25-30սմ: Դրա համար խոսելիս հարկավոր է պահպանել անձնական տարածք հասկացողությունը: Նաև հոտի ավելի շատ տարածմանը նպաստում է առոգանությամբ խոսելը, մոտ գտնվելիս ինչքան հնարավոր է մեղմ խոսել, այս մեթոդը կիրառվում է սպասարկման ոլորտներում:

Իսկ եթե պահանջվում է ավելի շատ մոտենալ, որպեսզի ականջին մոտ լինել, ապա ինչպե՞ս անել, որպեսզի խուսափենք բերանի հոտից, տհաճություն չպատճառելով դիմացինին:

երանի տհաճ հոտ
Օրինակ, երբ ցանկանում ենք մոտենալ և կամաց ինչ որ մի բան ասել, շատ դեպքերում հենց այստեղ է խախտվում էթիկետի կանոնները: Ամենատարածված սխալը դա նա է, որ մարդիկ անմիջապես երեսի վրա են խոսում, որտեղից որ մարդը կլանում է օդը: Դրա համար էլ հարկավոր է ոչ թե երեսի վրա ասել, այլ թեքվել կողքի, ականջին ավելի մոտ և ձեռքը դնել բերանի կողքին, որպեսզի մեր բերանից դուրս եկող հոտը թեքվի դեպի դուրս և ոչ թե դեմքի վրա: Իսկ եթե պետք է ուղիղ նայել աչքերին և դեմքին ասել, ինչպես սպասարկման ոլորտներում, ապա պետք է խիստ պահպանել 50-60սմ հեռավորությունը, որը մեզ կապահովագրի տհաճ իրավիճակներից:

Միևնույն ժամանակ չմոռանալ պարբերաբար ուշադրություն դարձնել բերանի հիգիենային, քանի որ շատ դեպքերում անխուսափելի է մարդկանց չմոտենալը:

Նախքան մարդկանց մոտենալը օգտագործեք տարբեր միջոցներ բերանի հոտը քողարկելու համար: Դրանցից են բերանի սփրեյները, հատուկ փոքրիկ կոնֆետներ, առանց շաքարի մաստակներ «ծամել միայն նախքան մարդկանց մոտենալը», սովորոկան ջուր խմել և բերանը ողողել: Շատ տարածված է օգտագործել բերանի սփրեյ, շատ քաղաքակիրթ երկրներում այն մարդու գրպանի կամ պայուսակի անբաժանելի մասն է կազմում, այն բաերանի մեջ թարմություն է ապահովում 2-3 ժամ, անգամ մշակված է մանկական սփրեյներ:
Տհաճ հոտ բերանի
Անգամ, երբ երկար ժամանակ չենք խոսում, բերանը այդքան օդի հետ չի շփվում: Խորհուրդ է տրվում կատարել բերանի օդափոխության վարժանքը: Բացել բերանը արտասանելով «ա» տառը և շնչել ու արտաշնչել մի քանի անգամ ու այնուհետև ջուր խմել:
Նաև կան սննդի տեսակներ, որոնք առաջացնում են բերանի տհաճ հոտ: Մեզ քաջ հայտնի սխտորը, որոշ չափով սոխը և նման շատ այլ բաներ, ծխախոտը նույնպես առաջացնում է բերանի տհաճ հոտ, հատկապես այն շատ տգեղ է, երբ կնոջ բերանից է գալիս:
Ծաղկի հոտ

Ինչպես ասում էր Աֆանասի Ֆետը՝ «Կինը նման է հոտավետ ծաղիկներին: Տեսնելով  նրան անմիջապես ցանկանում ես մոտենալ և առնես նրանից այդ ծաղիկների հոտը: Կնոջից պետք է միայն ծաղկի հոտ գա, որպեսզի նրան կարողանաս մթության մեջ անգամ տարբերել»:

Շատ հեշտ է պահպանել էթիկայի կանոնները: Մի փոքր զգուշությունը մարդուն արդեն իսկ դարձնում է էթիկական՝ բարեկիրթ:

Կոնֆուցիոս՝ Յուրաքանչյուր մարդու  բարեկրթությունը և քաղաքակրթությունը  կախված է միմիայն տվյալ մարդու ցանկությունից:

Հիմա հասկանում եք, որ մեր բարեկրթությունը և քաղաքակրթությունը կախված է միմիայն մեր իսկ ցանկությունից:

Եկե՛ք ցանկանանք ապրել և գործել գեղեցիկ:

Комментариев нет:

Отправить комментарий