среда, 10 мая 2017 г.

Այս միջոցը կօգնի ազատվել մոծակներից ողջ ամռան ընթացքում

Այս միջոցը կօգնի ազատվել մոծակներից ողջ ամռան ընթացքում


Ամռանը մոծակների առկայությունը մեծապես կարող է խանգարել հանգստին ու այս գեղեցիկ եղանակը վայելելուն։ Մոծակները մեծ մտահոգություններ կարող են առաջացնել և անգամ վտանգել առողջությունը, որոնց միջոցով էլ տարածվում է մալարիան ու ներկայումս լայն տարածում գտած Զիկա վիրուսը։
 
Խանութներից գնված` մոծակների դեմ պայքարող սփրեյները բաց տարածության մեջ չեն կարող օգնել, իսկ ահա բնական բաղադրիչներով պատրաստվող միջոցը կօգնի մոծակների դեմ պայքարում։
 
Հայտնի է և ապացուցված, որ էվկալիպտի եթերային յուղը վանում է մոծակներին։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ցիտրուսային մրգերը՝ թուրինջը, կիտրոնը, մանդարինը, նարինջը, ունեն սուր հոտ, որոնք ևս վանում են մոծակներին։
Մոծակներին վանող բնական խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
 
• Ապակե տարա
• 1 կտրատած կիտրոն
• 10 կաթիլ Էվկալիպտի յուղ
• 10 կաթիլ կիտրոնի յուղ
• Ջուր
• Խնկունի՝ ըստ ցանկության։
 
Պատրաստման եղանակը
 
Կիտրոնի կտորները դնել տարայի մեջ, ավելացնել խնկունին, ջուր՝ տարայի ¾ չափով, ապա ավելացնել եթերային յուղերը։ 
Այս բաղադրիչները հեռու կվանեն մոծակներին և թույլ կտան վայելել հանգիստը։

Комментариев нет:

Отправить комментарий